Foto

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության

Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցով անցնել փորձող որեւէ նավի թիրախավորելու դեպքում, Իրանը կստանա հարված իր որեւէ ենթակառուցվածքի, ու ամեն անգամ այդպես։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թրամփի այս էպատաժային հռետորաբանության տրագիկոմիզմին անդրադարձել եմ բազմիցս։ Եվ իրավիճակն իհարկե այս առումով պարզապես խորանում է։

Նահանգները 20 տարվա ընթացքում Աֆղանստանում վատնեց գրեթե քսան տրիլիոն դոլար, հետո իր աջակիցներին ու համակիրներին թողեց փշալարից, ներողություն՝ հեռացող օդանավերի թեւերից ու շասիներից կախված, եւ հեռացավ։

Հիմա Նահանգները խրվում է Իրանի հարցում։ Քանի՞ տարի ու տրիլիոն կպահանջվի Նահանգներից։ Թրամփը դեռ ունի մինչեւ գոտկատեղը հասնելու ժամանակ, երբ արդեն կլինի անշրջելի։ Քանի դեռ չի հասել, նա կարող է շրջվել։ Բայց, քանի նա շարունակում է հռետորաբա նության տրագիկոմիզմը, նշանակում է, որ չի կարողանում շրջվել, չի գտնում ելքը, թույլ չեն տալիս։ Դրանից իրավիճակը իհարկե չի փոխվում, բայց Մերձավոր Արեւելքը փոխվում է թերեւս անկասկած։

Մյուս կողմից, Թրամփը գուցե նպաստում է հենց դրան։ Ինչպե՞ս փոխել այդ բարդ ռեգիոնը, խճճված, հին հարաբերությունների առումով սպառված, նորին անընդունակ։ Ինչպե՞ս փոխել, եթե ոչ պատերազմով։ Մինչեւ բոլորին չհասցնես մահվան դուռը, նրանք չեն նստի բանակցության եւ միմյանց հետ պայմանավորվելու սեղանի շուրջ։ Թրամփը թերեւս դրան է տանում։ Փիլիսոփայության իմաստով, նրան պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արեւելքը գա գլոբալ եւ առարկայական բանակցության։

Դա չափազանց, չափազանց բարդ գործ է, որը հնարավոր չէ անել այլ կերպ, քան պատերազմի խարույկին փայտ ավելացնելը»,-գրել է նա։