Դիարբեքիրի (Տիգրանակերտ – խմբ.) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բակում մեկնարկել է հայկական ավանդական պարերի եռօրյա աշխատաժողով, որի նպատակն է վերականգնել տարածաշրջանում մոռացության մատնված մշակութային ժառանգությունը։
Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայում գործող «Yerkir Europe» կազմակերպության ղեկավարներից Արմեն Ղազարյանի նախաձեռնությամբ։ Աշխատաժողովին, որն անցկացնում է Շվեյցարիայից հրավիրված մասնագետը, մասնակցում են ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքի տարբեր ազգությունների բնակիչներ։
«Tigris Haber»-ի հետ զրույցում Արմեն Ղազարյանը նշել է, որ արդեն 15 տարի է, ինչ Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացնում են մշակութային ծրագրեր։
Մանրամասն՝ Ermenihaber.am-ում։









