Մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանն այցելել է Մեղրի համայնք:
Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մեղրի կատարած իր նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում։ Այս այցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ևս կկատարվի հետևողական աշխատանք:









