Foto

Այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում «Զանգեր»-ից Ծղուկ ճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։

«Այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհի վրա. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը», - հայտնում են հիմնադրամից։