«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այցելել է Գարգառ՝ ծանոթացել բնակիչների խնդիրներին։
Գյուղացիների հետ զրույցում Կարապետյանը լսել է նրանց հուզող խնդիրները, խոստացել, որ խոշորացված համայնքին գյուղտեխնիկա կհատկացնեն։
Գարգառեցիների հետ Կարապետյանը խոսեց նաև աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև խաղահրապարակի բացակայության և այդ խնդրի լուծման մասին։









