Foto

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ նավատորմը վառելիքով ապահովող Քուվեյթի տերմինալին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական զինված ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթի վառելիքային տերմինալին, որը վառելիքով ապահովում է ԱՄՆ ռազմածովային նավատորմը։

««Նասր-2» գործողության 19-րդ ալիքի շրջանակում, ի պատասխան անցած գիշերվա ագրեսիայի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների են ենթարկվել ԱՄՆ ռազմածովային նավատորմի վառելիքային ապահովման տերմինալը Ալ-Ահմադի նավահանգստում, ինչպես նաև Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում տեղակայված ռազմական ավիացիայի դիրքերը», — ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։