Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Armat Media-ն
Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։
Միջոցառումից ժամեր անց հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։
Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում։ Armat Media-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։
24News-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ, որտեղից փոխանցեցին, որ նման ահազանգ չեն ստացել։
Հասմիկ Սարգսյան









