Foto

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,
-Շենգավիթում` հուլիսի 12-ին,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,
-Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,
-Արաբկիրում՝ չի գերազանցել,
-Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։