Foto

Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում

ԱԺ պատամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ռեժիմի մշտական թիրախներից է նաև Ավետիք Չալաբյանը: Առաջին անգամ նրան կալանավորեցին 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին։ Այժմ Ավետիքը կրկին անազատության մեջ է:
Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում:

Իսկ երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: