Foto

Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: