Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից և Ղազախստանից: Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին։ Այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում»,-նշել է Ալիևը։









