Foto

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս

—-
1. Լեգիտություն ձեռքբերելու համար
Առաջ իշխանությունն Աստծուց էր, դրա հսմար բռնակալները հանդես էին գալիս Աստծո անունից, հիմա իշխանությունը ժողովրդից է (գոնե` Դե Յուրե), դրա համար նրանց սիրած արտահայեւնը «Ես կատարում եմ ժողովրդի կամքը».
– ժողովուրդը ուզում է շրջափակել եւ ծեծել դատավերներին,
– ժողովուրդն ուզում է փոխել ՍԴ կազմը,
– ժողովոիրդը հոգնել էր Արցախից, դրա հսմար որոշեց պարտվել եւ դառնալ ինքնիշխան,
– ժողովուրդն ուզում է ունեզրկել “քրեաօլիգարխիային” եւ նրանց ունեցվածը բաժանել ՔՊ-ականների միջեւ եւ այլն։
​2. Անձնական պատասխանատվությունից խուսափում
​Երբ բռնակալը կործանարար որոշումներ է կայացնում, «ժողովրդի անունից» խոսելու հռետորաբանությունն օգնում է մեղքը բարդել ուրիշների վրա.
​3. Բաժանում «մենք»-ի և «նրանք»-ի
​Յուրացնելով ողջ բնակչության անունից խոսելու իրավունքը՝ բռնակալն ավտոմատ կերպով այդ դաշտից դուրս է մղում ցանկացած ընդդիմության.
​Բանաձևը պարզ է. «Ես ժողովուրդն եմ։ Եթե դուք իմ դեմ եք, նշանակում է՝ դուք ձեր իսկ ժողովրդի դեմ եք (դավաճաններ եք, հնգերորդ շարասյուն, հայրենիքի թշնամիներ)»։
​4. Հոգեբանական միաձուլում
​Բռնապետները հաճախ օգտագործում են առաջնորդն ազգի մարմնավորումն է հայեցակարգը։ Նրանք փորձում են ջնջել սահմանն իրենց, պետության և հասարակության միջև։
​5. Միահամուռ համաձայնության պատրանքի ստեղծում

​Վերահսկվող լրատվամիջոցների եւ ֆեյքերի ագարակների միջոցով ստեղծվում է ամեն ինչի հետ համաձայն միատարր հասարակության պատկեր։
Երկրի ներսում գտնվող այն մարդուն, ով համաձայն չէ ռեժիմի հետ, սկսում է թվալ, թե ինքը բացարձակ փոքրամասնություն է։ Քանի որ «բոլորը կողմ են», ուրեմն ձայն հանելը վտանգավոր է և անիմաստ։ Դա կաթվածահար է անում դիմադրելու կամքը:

​Կարճ ասած. Ժողովրդի անունից խոսելը “ժողովրդի վարչապետի” հանդեպ սիրո նշան չէ, այլ` քաղաքական գոյատևման հիմնական գործիք։ Դա թույլ է տալիս բռնակալի հարկադրանքը վերածել «հնազանդության», իսկ նրա ամենաթողությունը՝ «բարձրագույն կարգի ժողովրդավարության»»։