Foto

Խուդաթյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրությունները կարտահայտեն քաղաքացիների ազատ կամքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։

Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանի, Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի և համայնքապետերի մասնակցությամբ նախ քննարկվել է Միության կողմից վերջին 6 ամսում իրականացված աշխատանքը։

Նախարարը կարևորել է ՏԿԵ նախարարության ու համայնքների միության հետ սերտ համագործակցությունը։

Նախարարի խոսքով Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությանը կնպաստի միության գործունեության արդյունավետության բարձրացմանը և նոր որակի կբարձրացնի միության աշխատանքը։

Խուդաթյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին և վստահություն հայտնել, որ այդ ընտրությունների արդյունքները կարտահայտեն քաղաքացիների ազատ կամքը։