ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական այն երկրները, որոնք ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ կսահմանեն, կբախվեն ԱՄՆ-ի կողմից 100 տոկոս մաքսատուրքերի։
Նրա խոսքով՝ եվրոպական բազմաթիվ երկրներ քննարկում են ամերիկյան ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկի ներդրումը, իսկ որոշները մոտ են այդ որոշման ընդունմանը։
«Ցանկացած երկիր, որը կսահմանի նման հարկ, անմիջապես կբախվի Միացյալ Նահանգներ արտահանվող իր բոլոր ապրանքների նկատմամբ 100 տոկոս մաքսատուրքերի։
Այս մաքսատուրքը կփոխարինի տվյալ երկրի հետ կնքված բոլոր առևտրային համաձայնագրերին՝ անկախ նրանից՝ դրանք արդեն ուժի մեջ են մտել, ստորագրված են, թե ոչ։
Եթե նրանք գնան այդ քայլին, 100 տոկոս մաքսատուրքը կկիրառվի անմիջապես», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։









