Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը
Հունիսի 26-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մի երիտասարդ պատրաստվում է նետվել «Հաղթանակ» կամրջից։
Անմիջապես նշված վայր են մոտեցել տարածքում ծառայություն իրականացվող Երևանի պարեկները։ Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ օտարերկրացի երիտասարդը տեղափոխվել է անվտանգ վայր, այնուհետև ներկայացվել Համայնքային ոստիկանության Կենտրանական բաժին։









