Foto

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին։

Փլատակներից նաև դուրս են բերվել տասնյակ ողջ մնացածներ։

Ռոդրիգեսը նշել է, որ ցնցումներից ամենաշատը տուժել է մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։

Նա նաև ողջունել է ամբողջ աշխարհից փրկարարական խմբերի ժամանումը։

Ավելի վաղ հաղորդվել էր 235 զոհի մասին։