Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 160 ռուս զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինային է փոխանցվել 160 ուկրաինացի զինծառայող, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերությունից վերադարձած ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է օմբուդսմեն Լանտրատովան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ցուցաբերել ռուս զինծառայողներին գերությունից վերադարձման ժամանակ։









