Foto

Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին. Լուկաշենկո

Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր դիրքորոշումը խաղաղասիրական է։ Բայց ցանկացած իրավիճակում մենք լինելու ենք Ռուսաստանի կողքին։ Այլ կերպ լինել չի կարող»,- Մինսկում Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նա Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է, որ եթե բելառուսական կողմը ներքաշվի ռազմական հակամարտության մեջ, ապա պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի։

«Եվ որպեսզի իմանաք, ես սա ասում եմ ոչ միայն ձեզ և Բորիս Վյաչեսլավովիչին (Գրիզլովին՝ Բելառուսում Ռուսաստանի դեսպանին), այս տեղում վերջերս եղել են Զելենսկու ներկայացուցիչները։ Ես նրանց ուղիղ ասացի՝ տղերք, ասում եմ, դուք փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարելի է մեզ հետ այսպես խոսել և որ մեզ կներքաշեն պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը ակնթարթորեն կփոխվի»,- ասել է Լուկաշենկոն։