Foto

Նեթանյահուն շահագրգռված չէ ԱՄՆ–Իրան երկարաժամկետ համաձայնությամբ. WP

Վաշինգտոնում կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է փորձել խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ համաձայնության հասնելու ջանքերը։ Հաղորդում է The Washington Post–ը:

Ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ՝ ներքաղաքական ճնշումների պայմաններում Իսրայելի ղեկավարությունը, հավանաբար, կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ, ինչը հակասում է ԱՄՆ-ի և Իրանի միջև քննարկվող որոշ պայմանավորվածություններին։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Իրանի նկատմամբ քաղաքականության մեղմացումը և տարածաշրջանում հնարավոր հրադադարը Նեթանյահուի շրջապատում բացասաբար են ընկալվում։