Foto

Բանակցությունների ժամանակ եվրոպացիները պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, քանի որ Եվրոպայի շահերը անմիջականորեն տուժում են Ուկրաինայում տեղի ունեցողից․ Մակրոն

Եվրոպացիները միջնորդներ չեն։ Մենք ուս ուսի կանգնած ենք Ուկրաինայի կողքին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում, և մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Բանակցությունների մեկնարկի օրը եվրոպացիները պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, քանի որ Եվրոպայի շահերը անմիջականորեն տուժում են Ուկրաինայում տեղի ունեցողից»,-հայտարարել է նա։