Վերջին մեկ օրում իրավապահների կողմից բացահայտվել է 145 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված դեպքերից 56-ը վերաբերում են վարորդական իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելուն։ Գրանցվել է նաև 12-ական դեպք ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ գողության և խարդախության։
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի, կողոպուտի, շորթման, խուլիգանության, փաստաթղթերի կեղծման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ հանցագործություններ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 6 դեպք շորթման և 1 դեպք խարդախության։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ևս 4-ը կամավոր ներկայացել են, ինչպես նաև հայտնաբերվել է 1 անհետ կորած անձ։
Վերջին մեկ օրում արձանագրվել է նաև 7 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տուժել է 12 մարդ։









