Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Պուտինը փակուղի է մտել Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Պուտինը փակուղի է մտել։ Ուկրաինայի վրա նրա հարձակումը զգալի վնասներ և կորուստներ է պատճառել իր սեփական բանակին։ Կրեմլը տեսնում է, թե ինչ բացասական հետևանքներ ունի սա իրենց համար։ Ուկրաինան ավելի ու ավելի է վնասում Ռուսաստանին»,-ասել է նա։







