Foto

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ պաշտպանության համար։

Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։

Հաջորդ շինծու դատական ​​նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։