ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ CNN-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը զբաղեցնում է «մոտ մեկուկես էջ» և շատ ընդհանուր փաստաթուղթ է։ Վենսը հավելել է, որ շատ մանրամասներ կհամաձայնեցվեն ապագա բանակցությունների ընթացքում։
«Մի շարք հարցերի շուրջ մենք ստիպված կլինենք մանրամասները մշակել բանակցությունների տեխնիկական փուլում, սակայն հուշագիրը ստեղծում է այն հիմքը, որի շրջանակներում իրանցիները օգուտներ կստանան գործարքից՝ կատարելով իրենց պարտավորությունները: Ամենակարևորն այն է, որ նրանք կտան ստուգելի պարտավորություն՝ միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ»,— ասել է Վենսը։









