ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են:
Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս:
Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:
Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում է, մեկին կալանավորում, մյուսին սպառնում»:









