Foto

ՍԴ դիմելու և ընտրությունների արդյունքները վիճակելու որոշում «Ուժեղ Հայաստանը» դեռ չունի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռ որոշում չունի՝ կդիմի՞ Սահմանադրական դատարան վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։

«Սպասենք արդյունքներին, հասկանանք համապարփակ իրավիճակն ինչպիսին է ու որոշում կկայացնենք։ Այդ որոշման կայացման մեջ քաղաքական նրբություններ կան»,-մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում ևս դեռևս չունի։