Foto

«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

«Իմ անկեղծ շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Անհամբեր սպասում եմ ձեզ հետ շարունակել սկսած աշխատանքը՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ամրապնդելու, Հայաստանի խաղաղությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար»,- X-ի միկրոբլոգում գրել է Մակրոնը։