Foto

ՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկեր

Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների նկատմամբ սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկեր, լրագրողներին հայտնել է Ռոսռիբալովստվաի ղեկավար Իլյա Շեստակովը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։

«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա։ Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց պատճառով կարող են առաջանալ վետերինարական ռիսկեր, և այդ ձկների ներմուծումը կարող է ազդել մեր վետերինարական անվտանգության վրա, ապա, անշուշտ, կհետևեն նաև հետագա քայլեր»,-ասել է Շեստակովը։

Նա նշել է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարվում է ոչ միայն կենդանի, այլև սառեցված (թարմ պահված) ձուկ։

«Հայաստանը, հատկապես իշխանի մատակարարումների առումով, ներմուծման մեջ բավական մեծ մասնաբաժին ուներ։ Եթե խոսենք ներքին շուկայի հագեցվածության մասին, ապա դա, իհարկե, որևէ ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք իշխանի սեփական բավարար արտադրություն։ Բացի այդ, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներից մատակարարումներով, այդ թվում՝ Թուրքիայից»,-հավելել է գերատեսչության ղեկավարը։