Իմ ընտրությունը կատարել եմ հանուն բարեկեցությունն ու իրավունքը որպես գերակայող արժեք դիտարկող, մարդասիրությունը որպես անսակարկելի արժեք դիտարկող, փոփոխություններ բերող և իրապես ուժեղ Հայաստանի, այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։
«Հավատում եմ հաղթանակին։ Հայաստանի ապագան պատկերացնում եմ որպես ֆանտաստիկ մի երկրի ապագա, որովհետև թե՛ մեր հասարակությւոնը, թե՛ մեր Հայաստանի Հանրապետությունը դրան առավել քան արժանի է։
Ամենաառաջնային հարցը, որ պատկերացնում ենք, դա բարեկեցությունն է, որ պետք է մեր հասարակությունում այլև որպես խնդիր չլինի։ Խաղաղությունը պետք է լինի ելակետային մոտեցում»,-ասաց Վարդևանյանը։
Հավելեց՝ կյանքը պետք է լինի փոփոխված՝ կոնկրետ ծրագրերով։ ՀՀ-ում չպետք է լինի ծայրահեղ աղքատություն։









