Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ, քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը ու երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նա ասաց, թե լարվածություն չկա, լարվածության մասին խոսակցություններն արհեստական են։
«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասաց նա։









