Foto

«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված «հյուրասիրության» կադրերը պատահական չեն։ Թերթի պնդմամբ՝ տպավորությունն այլ է, քան իրականությունը։

Թերթի իշխանական աղբյուրների համաձայն՝ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»․ նախապես ուսումնասիրվում են սեղանը և ուտեստները, գնահատվում են անվտանգությունը, տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունն ու առավել շահավետ անկյունը։ Դրանից հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը։

«Ժողովուրդ»-ը նշում է, որ Փաշինյանի ներկայացմամբ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վերածվել է քաղաքական բրենդի, որտեղ անգամ ամենահասարակ պատառը անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։