Foto

Մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել և անվտանգ վերադարձվել է ծնողներին

Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:

Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։ 

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։