Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»:
«Mash на спорте» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Սպերցյանին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով և լրացուցիչ բոնուսներով։
Նշվում է, որ ակումբների միջև բանակցություններն այժմ գտնվում են վճռորոշ փուլում։
Ըստ աղբյուրի՝ Էդուարդ Սպերցյանին գոհացրել են ֆինանսական պայմանները։
Սպերցյանի պայմանագրի ժամկետը «Կրասնոդար»-ի հետ ավարտվում է 2029 թվականին։









