Foto

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը, գրել է ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը։

«Մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրիենց տան ու իր վրա, հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:

Նաիրին խաղալիք ատրճանակով վախեցրել էր նրանց, սրաք էլ թողել, փախել էին ու ոստիկաններին ասել, թե իրենց վրա է հարձակվել Նաիրին զենքով»,- գրել է նա: