Վերացվել է «Վանանդ կաթ»-ի արտադրական գործունեության կասեցումը: Այս մասին հատնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՍԱՏՄ -ի կողմից «Վանանդ կաթ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:









