Foto

Երեկ տեղի ունեցավ «Փոքր Մհեր» մուլտֆիլմի պրեմիերան Երևանում

Առաջին անգամ տարածաշրջանում ստեղծվում էլիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ արհեստականբանականության (AI) միջոցով

«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական«Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացվածժամանակակից և նորարարականմեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն էորը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվումմերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նորիրականությանըորտեղ նա, միաժամանակ,զարմացած էշփոթված և անսասան իր բնույթով։

Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն ենհերոսությունըընկերասիրությունըսեփականարժեքներին հավատարիմ մնալը և փոփոխվողժամանակներում ինքնությունը պահպանելուկարևորությունը։ «Փոքր Մհեր»-ը պատմություն էորըփոքրերին կստիպի ծիծաղել ու երազելմեծերին՝կանգ առնել ու մտածել։ Ինչպես նշում է ռեժիսորը՝փոքրերին հասկանալիմեծերին հետաքրքիր։Նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդելհայկական էպոսին և այն նոր սերնդին ներկայացնելհասկանալի ու ժամանակակից ձևով։ Ստեղծվել էդինամիկժամանակակից անիմացիոն ֆիլմորըկլինի հետաքրքիրհասանելի և գրավիչ թե՛երեխաներիթե՛ մեծահասակների համար։

Այս անիմացիոն նախագծի առանձնահատկություննայն էոր այն ստեղծվում է նորարարականտեխնոլոգիական մոտեցմամբ՝ տարբերվելովավանդական մուլտիպլիկացիոն արտադրությունից։Մուլտֆիլմում չեն կիրառվում դասականանիմացիայի սովորական գործիքակազմերըկերպարների սկզբնական էսքիզներն ուգեղարվեստական լուծումները մշակվում եննկարիչների կողմիցիսկ դրանց վերջնականտեսքըշարժողական դինամիկան և վիզուալզարգացումը ձևավորվում են արհեստականբանականության գործիքների կիրառմամբ։Մուլտֆիլմի հնչյունավորումը վստահվել է հայտնիհայ դերասանների մասնակցությանը։

Արհեստական բանականության տեխնոլոգիաներիկիրառումը հնարավորություն է տալիսարտադրական ամբողջ գործընթացը՝ գաղափարիմշակումից մինչև վերջնական իրագործումիրականացնել շուրջ 5-6 անգամ ավելի արագքանդասական արտադրական մեթոդների դեպքում։Նախագծում կիրառվում են ոլորտի վերջին AI գործիքներն ու մասնագիտական փաթեթներըորոնք ապահովում են պատկերի բարձր որակտեխնիկական ճշգրտություն և ժամանակակիցվիզուալ արդյունք։ Վիզուալ լուծումներիցտարբերվող՝ երաժշտական հատվածը չիգեներացվում արհեստական բանականությամբ։Մուլտիլմի երաժշտությունը ստեղծվում էերաժիշտների կողմիցիսկ հերոսներինձայնավորում են հայտնի դերասաններ՝ապահովելով հանդիսատեսի համար ծանոթկենդանի և հուզական հնչողություն։Բնականաբար, AI գործիքները չեն փոխարինումարվեստագետներին դրանք ընդամենը նորհնարավորություններ են բացում ստեղծագործականթիմի համար։

Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոննախագիծը ներկայացնել նաև միջազգայինլսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով ևհասանելի դարձնելով միջազգային հարթակներում։Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն էսցենարը կառուցված է այնպեսոր պատմությունըհասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգիհանդիսատեսի համար։

Սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախայինխմբերի համար՝ երեխաներիդեռահասների ևչափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմումնախատեսված են վիզուալ հումորի և արկածայինդրվագների տարրերիսկ դեռահաս և չափահասհանդիսատեսի համար՝ խորքային մտքերբազմաշերտ երկխոսություններ և ժամանակակիցընթերցումներ։

Մուլտֆիլմում առանձնակի ուշադրություն է դարձվելէթնոգրաֆիկ և մշակութային ճշգրտությանը։ Մհերիսկզբնական կերպարային և հագուստային լուծումը՝բացառելով այլ մշակույթներին բնորոշ տարրերը։Մհերի կերպարը պետք է ամբողջությամբհայկական լինի՝ մինչև վերջին դետալըմինչևվերջին կադրը։

«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմը հունիսի 1-իցկբարձրանա մեծ էկրան՝ հնարավորություն տալովհանդիսատեսին այն դիտել Հայաստանի բոլորկինոթատրոններում։ Նոր սերնդի համարժամանակակից ձևաչափով ներկայացված հայկական այս պատմությունը շուտով կհանդիպի իրհանդիսատեսին Հայաստանում և Հայաստանիսահմաններից դուրս։

Նախագիծը ներկայացնում է 485 գեներատիվտեխնոլոգիաների կենտրոնը  (485.center)որիանվան խորհրդանշական ընտրությունըպատահական չէ։  485 Հայաստանի միջազգայինշտրիխ կոդի առաջին թվային նույնականացումն էորով աշխարհը ճանաչում է հայկականարտադրանքըՄենք ընտրել ենք որպես մերկենտրոնի անուն՝ հայկական ինքնությունըստեղծարար միտքը և նորարարական ապագանմեկ գաղափարի շուրջ միավորելու նպատակով։

 

Ստեղծագործական կազմ


Բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր` Հովհաննես Մարգարյան, սցենարի հեղինակներ՝Հովհաննես ՄարգարյանԽորեն Թևանյան, Արտուշ Գևորգյան, գլխավոր պրոդյուսերներ` Հովհաննես և Հրանտ Մարգարյաններ, պրոդյուսեր` Հայկ Սիմոնյան, հնչյունային ռեժիսոր` Դավիթ Դավթյան, գեղարվեստական ղեկավար` Անուշ Ղազարյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-ՀակոբյանԱԲ թիմի ղեկավար` Լյուսի Բաղդագյուլյան:

Պատﬕչ՝ Խորեն Լևոնյան, դերակատարներ` Սոս Ջանիբեկյան, Հարություն Խաչատրյան,Վահե (Բոնի), Արուս Տիգրանյան, Արևիկ Գևորգյան, Լևոն Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Դավիթ Հակոբյան, Արեգ Գևորգյան, Վահագն Գասպարյան


undefined undefinedundefined