Foto

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Հայաստանը կարող է անել նույնը. Սաակաշվիլի

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլին Սամվել Կարապետյանին համեմատել է Բիձինա Իվանիշվիլիի հետ։ 

«Սիրելի՛ հայ հարևաններ, սա՞ է այն երկիրը, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար տրամադրված լինեք գործող կառավարության հանդեպ։

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է անել նույնը։ Հիմա, երբ դուք ունեք թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի աջակցությունը, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և ձեզ մի՛ մեկուսացրեք աշխարհից»,- գրել է Սաակաշվիլին: