Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստը կրկին չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ժամը 10:00-ի դրությամբ նիստերի դահլիճում գրանցվել էր ընդամենը 3 պատգամավոր։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվելու է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, սակայն ոչ ավելի, քան 4 ժամ։
Նշենք, որ նույն իրավիճակը գրանցվել էր նաև նախորդ օրը․ մայիսի 26-ի նիստը ևս չէր կայացել՝ պատգամավորների չներկայանալու, և քվորում չապահովվելու պատճառով։









