Foto

Գազի մատակարարման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ՌԴ-ից նամակ չենք ստացել. ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ռուսական կողմից որևէ նամակ չի ստացել՝ Հայաստանին գազի մատակարարման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՏԿԵՆ-ից:

Նշենք, որ «Կոմերսանտը» գրում է՝ Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Պարբերականի հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են»,- ասված է  «Կոմերսանտ»-ի հոդվածում: