Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ հատվածից վիրավորը, ով Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորը Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։









