Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գործում են քաղաքական քարոզչության ամենանենգ՝ «Մեծ ստի» (Big Lie) մեթոդով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Միջազգային իրավաբան և իրավապաշտպան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
«Նրանք հանրային դաշտ են նետում բացահայտ, աղաղակող անհեթեթություններ՝ իմ, Սամվել Կարապետյանի ընտանիքի և իրենց բոլոր քաղաքական հակառակորդների հասցեին, որպեսզի քողարկեն ընդամենը մեկ փաստ. Փաշինյանը ժողովրդավարական ընտրությունների պատմության մեջ բարձրագույն պաշտոնի համար առաջադրված վատագույն թեկնածուն է, որն իր քայլերով բացահայտ հարվածում է սեփական ժողովրդին ու եկեղեցու հիմքերին։
Մեր պատասխանը լինելու է իրավական, կոշտ ու անխուսափելի: Մենք թույլ չենք տալու, որ զրպարտությունն անպատժելի մնա. այս ստախոսները դատարանում խիստ պատասխանատվություն են կրելու՝ անկախ նրանից, թե որքան կկազմի նյութական փոխհատուցման չափը: «Մեծ ստի» ժամանակներն անցել են. մենք ամեն ջանք կգործադրենք իրավական դաշտում հակահարված տալու համար, իսկ ժողովուրդն իր վճիռը կկայացնի ընտրատեղամասերում»,-գրել է Ամստերդամը։









