Foto

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն ։
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:


Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։