Foto

Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու

2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։


Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գրասենյակն ու տունը։

Հերմինե Միքայելյան