Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի որակի վերահսկման հայաստանյան համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այս մասին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի առևտրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Սվետլանա Իլյաշենկոն:
Մասնագետի խոսքով՝ 2025 թվականին ՌԴ ներմուծված արտադրանքի նկատմամբ խախտումների ընդհանուր թվի ավելի քան 70%-ը կապված է կարանտինային օրգանիզմներով վարակման դեպքերի հետ։ Իլյաշենկոն «Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է`նման մեծ ծավալը վկայում է, որ այդ արտադրանքի առաքման ժամանակ տեղում ստուգման մեխանիզմները թույլ են։









