Մայիսի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար տեղակալ Սամատ Օրդաբաևը Վիեննայում հանդիպել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԹԴԿ) գործողությունների վարչության տնօրեն Բո Մատիասենի հետ
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև տվյալ ուղղությամբ փոխգործակցությունը մի շարք այլ միջազգային կառույցների մասնագիտացված ստորաբաժանումների հետ:
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին տեղեկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների առաջիկա համակարգող խորհրդակցության մասին, ինչպես նաև այն մասին, որ հունիսի 29-ից հուլիսի 4-ը կանցկացվի ՀԱՊԿ-ի ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը՝ շտաբի տեղակայմամբ:
Հաստատվել է ՀԱՊԿ անդամ երկրների մասնագետների և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչների միջև կապերի ու համագործակցության ամրապնդման ուղղությունը։









