ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին պատերազմ սանձազերծել, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թշնամու հրապարակային և ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ղալիբաֆը, Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել և պատրաստվել են ցանկացած սցենարի։
Նա նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը՝ վերականգնվելու և սպառազինության պաշարները լրացնելու համար։









