Այն զորքը, որը նստած է իմ հողի մեջ, մեր հողի մեջ, ես գիտեմ՝ դուք, որ եկաք, իրենք մեր հողի մեջ էլ գոյություն չեն ունենա, որպես հաղթած նախագահ, որպես հզոր նախագահ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, Աշոցքում քաղաքացին ասել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:
«Բայց այստեղի սարերն էլ է ձնոտ, զգույշ եղեք, ձնոտ սար, որ տեսնում է, հանձնում է»,-ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում շարունակել է Ռոբերտ Քոչարյանը:
«Մի մարդ ասել է, չէ՞, ասել է՝ 9 ամիս ձյուն է, մեզ ո՞ւմ է պետք»,-նշել է նա:
«Չէ, մեզ ամեն ինչը պետք է։ Ես էլ Արցախ կռվել եմ, Լաչինում մենք հանդիպել ենք, չգիտեմ՝ հիշո՞ւմ եք, թե՞ չէ: Որոշ մարդիկ ասում են՝ Քոչարյանը չի կռվել, բայց ես անձամբ տեսել եմ Ձեզ, զգացել եմ Ձեր մարտունակությունը, Ձեր կազմակերպվածությունը: Եկաք, ասացիք՝ մի շաբաթ հետո Լաչինը վերցնում ենք ու վերցվեց»,-հիշել է քաղաքացին:









