Foto

Վայոց ձորի մարզում բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրшվորներ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 40-ամյա Էդգար Դ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 32-ամյա Զավեն Դ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։