Թուրքիայի պետական «TRThaber» լրատվամիջոցը հայտնել է, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքը և Շուշին կդառնան քույր քաղաքներ։ Տրապիզոնի քաղաքապետ Ահմեթ Մեթին Գենչը հայտնել է, որ իրենք սույն թվականի մայիսի 19-ին պատրաստվում են հուշագիր ստորագրել «քույր քաղաքների» վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Քաղաքապետ Մեթին Գենչը նաև նշել է, որ ինքը Շուշի այցելած առաջին քաղաքապետն է Թուրքիայից, ապա հավելել, որ այն չափազանց կարևոր մշակութային քաղաք է։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նա նշել է, որ այդ միջանցքի փակ մնալը զուտ սահմանային հարց չէ, այլ՝ թյուրքական աշխարհի միասնության ամրապնդման հարց, որը կարող է կարևոր ներդրում ունենալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում։









