ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։
Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։









